ՆորություններՍպորտ

7 ՀԿ-ի անդամակցությունը ՀՖՖ-ին ժամանակավորապես կասեցվել է

ՀՖՖ անդամ 34 կազմակերպություններից 7-ի անդամակցությունը ֆուտբոլի ֆեդերացիային կասեցվել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտնեց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։

Որոշումը կայացվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի՝ այսօր կայացած հերթական նիստի ընթացքում։

Կասեցվել են՝ «Լոռի» Ֆուտբոլային մարզական ակումբ» բարեգործական ՀԿ,  «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ, «Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամ», «Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիա» ՀԿ, ««Հայք» ՖԱ ՀԿ, «Դինամո-2000» ՖԱ ՀԿ, «Զվարթնոց» ՖԱ ՍՊԸ-ների անդամակցությունը ՀՖՖ-ին։

Արմեն Նիկողոսյանն այդուհանդերձ նշեց, որ այս հասարակական կազմակերպությունները մասնակցելու են դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին, իսկ նրանց առաջադրած թեկնածուները ևս մասնակցելու են պայքարին։

armsport.am

Ավելին
Back to top button
Close