Միջազգային մամուլի տեսություն

Հնդկաստանի եւ Պակիստանի զինված ուժերը. համեմատականներ

Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հակամարտությունը շարունակում է սրվել: Փետրվարի 27-ին Քաշմիրի վերահսկողության գոտում տեղի էր ունեցել օդային ճակատամարտ: Հնդկաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ երկրի ռազմաօդային ուժերը խոցել են մեկ պակիստանյան կործանիչ եւ կորցրել սեփական մեկ օդանավ: Պակիստանից հայտարարեցին, որ խոցել են հնդկական 2 ինքնաթիռ եւ գերի վերցրել 2 օդաչուի:

Երկու երկրների միջեւ հարաբերությունները լարվեցին այն միջադեպից հետո, երբ փետրվարի 14-ին Քաշմիրում ահաբեկչական գործողություն իրականացվեց, ինչի հետեւանքով զոհվեց 45 հնդիկ ուժային: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Ջաիշ-է-Մուհամմադ» խմբավորումը, ինչից հետո Հնդկաստանը հայտարարեց, որ Պակիստանն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին: Հնդկական ռազմաօդային ուժերն այնուհետ օդային հարվածներ հասցրեցին ահաբեկիչների ճամբարին:b943ca81193ba3ab3b43c00d363d47dc

Aif.ru-ն ներկայացնում է Հնդկաստանի ու Պակիստանի զինված ուժերի եւ ռազմական տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ  համեմատական տվյալներ:

Հնդկաստանի զինուժը

Հնդկաստանի զինված ուժերի ակտիվ թվակազմը 2018թ.-ի տվյալներով 1 մլն 359 հզր զինվորական է (1,2 մլն՝ բանակը, 58 հզր՝ նավատորմը, 127 հզր՝ ՌՕ ուժերը, 9,5 հզր՝  առափնյա պահպանությունը): Եվս 1 մլն 155 հզր մարդ ընդգրկված է պահեստազորում:  Հնդկաստանը շարունակում է արդիականացնել սեփական ռազմավարական ուժերը, սակայն այդ երկրի բանակը սպառազինության պահեստային մասերի եւ ռազմամթերքի խնդիր ունի: Պաշտպանական ոլորտում Հնդկաստանն ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ:

Հնդկական բանակն ունի 3097 տանկ, 2500 հետեւակային զրահատեխնիկա, 336 զրահամեքենա, 9684 հրետանային համակարգ, 275 բազմաթիրախային ուղղաթիռ, ցամաքային հարձակման 19 հատ Մի-35 ուղղաթիռ, 387 բազմաթիրախային եւ 56 տրանսպորտային ուղղաթիռ, 849 մարտական ինքնաթիռ:

Նավատորմում ընդգրկված է 14 սուզանավ, 1 ավիակիր, 28 ռազմանավ, 13 ֆրեգատ, 108 պարեկային նավ, 10 դեսանտային նավ, 31 օժանդակ նավ:8916e7ae4cf41a42252e5f0796de90d3

Պակիստանի զինուժը

2018թ.-ի տվյալներով՝ Պակիստանի զինված ուժերի ակտիվ թվակազմը  653,8 հզր զինվորական է (560 հզր՝ բանակը, 23,8 հզր՝ նավատորմը, 70 հզր՝ ՌՕ ուժերը): Պակիստանի հիմնական դաշնակիցն ու սպառազինության մատակարարը համարվում է Չինաստանը:

Պակիստանյան բանակում կա 2461 տանկ, 1605 զրահամեքենա, 10 զրահապատ ամենագնաց, 4472 հրետանային համակարգ, 243 ուղղաթիռ:

Նավատորմի կազմում կա 8 սուզանավ, 10 ֆրեգատ,  17 պարեկային, 8 դեսանտային նավեր եւ 9 օժանդակ նավ:

Ռազմաօդային ուժերում ընդգրկված է 425 մարտական օդանավ:

Չմոռանանք, որ Հնդկաստանը եւ Պակիստանը հանդիսանում են միջուկային տերություններ:eb557d58e31400a313b0a772729768a2

Աղբյուր՝ aif.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button