Նորություններ

Ապօրինի տնակների դեմ քաղաքապետարանի պայքարն ու բնակիչների պահանջը

Գյումրիի քաղաքապետարանը հայտնում է, որ նոր կառուցված Հյուսիսային մաքսատուն վարչության հարակից` Թբիլիսյան խճուղու վերջնամասում ապօրինի կերպով տեղադրվել էին տնակներ և զավթվել համայնքապատկան հողատարածքներ:

Տնակներն ապօրինի կերպով տեղադրված անձանց քաղաքապետարանը հորդորել էր երկու օրվա ընթացքում հեռացնել տնակներն ու տարածքներն ազատել ապօրինի հողազավթումից: Միաժամանակ զգուշացվել էր, որ տնակները չհեռացնելու և տարածքները չազատելու դեպքում դրանք կտարհանվեն քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, իսկ հողազավթում իրականացրած անձանց նկատմամբ կկիրառվի տուգանք՝ վարչական իրավախախտումների մասին օրենքի 48 հոդվածի հատկանիշներով:

Այս օրերի ընթացքում տնակներն ապօրինի կերպով տեղադրած անձիք որևէ քայլ չէին ձեռնարկել դրանք տարածքից հեռացնելու և համայնքապատկան հողերն ազատելու ուղղությամբ: Դրանք տարածքից հեռացնելու համար քաղաքապետարանի պատասխանատուները առավոտյան Թբիլիսյան խճուղու վերջնամասում էին: Տարածք էին ներկայացել նաև տնակներն ապօրինի կերպով տեղադրած անձիք, ովքեր տարատեսակ պատճառաբանություններ էին բերում դրանք տարածքից չհեռացնելու համար: Գյումրեցի Զարգարյան եղբայրները պատմում են, որ մաքսատան տարածքն իրենց է պատկանում , իրենց ձեռքով է մաքրվել: Տարածքը, որը զբաղեցրել են, ըստ քաղաքապետարանի տեղեկության, պատկանում է համայնքին, սակայն եղբայրները պնդում են, որ իրենք երեսուն տարի մաքրել են, տեր են կանգնել տարածքին: Սակայն եկել են, կտրել ծառերը եւ այժմ վերցնում են տարածքն իրենց ձեռքից։ Ընդգծում են, որ իրենց զբաղեցրած տարածքը նախկինում աղբանոց է եղել: Իրենց տնտեսական նպատակների համար են օգտագործել տարածքը:

Ավելին
Back to top button
Close