Նորություններ

Հայաստանը 2019-ին ՀՆԱ-ի մեկ շնչի մասով առաջ կանցնի Վրաստանից, իսկ 2020-ին` Ադրբեջանից. ԱԱԽ քարտուղար

ՀՀ  ԱԽ քարտուղար Արմեն  Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև Ադրբեջանը երկար տարիներ Հայաստանի մեկուսացման քաղաքականություն էր վարում՝ հույս ունենալով հարվածել Հայաստանի տնտեսությանն ու անվտանգությանը, իսկ այս ցուցանիշները ապացուցուցում են, որ Ադրբեջանը ձախողել է այս հարցում:

Մինչ հեղափոխությունը Հայաստանում դոմինանտ է եղել այն դիսկուրսը, որ Հայաստանի զարգացման խոչընդոտն իր աշխարհրագրական դիրքն է ու Ղարաբաղյան չլուծված հակամարտությունը: Մենք մերժել ենք աշխարհագրական դետերմինիզմը և ասել, որ զարգացումը չպետք է կապել Ղարաբաղյան հակամարտության հետ, որովհետև մեր հիմնական տնտեսական խնդիրները ինստիտուցիոնալ են:

Եթե մրցակցային դաշտ ապահովենք, վերացնենք կոռուպցիան և մենաշնորհները, ապա լայն դաշտ կբացվի և հնարավորություններ կստեղծվեն զարգացման համար: Այս մոտեցման իրավացիությունն ապացուցում են ներկայիս տնտեսական ոգևորիչ ցուցանիշները»:

Нет описания фото.
Back to top button
Close