Նորություններ

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Opel-ը մասամբ հայտնվել է մայթին. վիրավորներից մեկը դպրոցական է

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում բախվել են Գյումրիի բնակիչներ, Արտաշես Մ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ZL 655 համարանիշի և Հակոբ Հ.-ի վարած Opel մակնիշի 35 MM 555 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Արտաշես Մ.-ն, նրա ուղևոր, Գյումրիի բնակիչ Սամվել Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բախման հետևանքով Opel-ը մասամբ հայտնվել է մայթին:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավոր Սամվել Գ.-ն սովորում է Գյումրու թիվ 20 դպրոցի 7-րդ դասարանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close