Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ նախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական սպառնալիք կա:

Trend գործակալության փոխանցմամբ, այս մասին ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների 26-րդ խորհրդի նիստի ժամանակ Բրատիսլավայում ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:

«Երկխոսությունը շարունակվել է ամբողջ տարվա ընթացքում: Տարբեր հարթակների միջոցով ԵԱՀԿ-ն փորձել է ամրապնդել վստահությունը, հանել լարվածությունն ու աջակցել երկխոսությանը: Ղարաբաղյան կոնֆլիկտի սրման իրական սպառնալիք կա: Ես չունեմ այն կախարդական բանաձեւը, որի միջոցով կկարողանայինք մեկընդմիշտ լուծել հակամարտությունները: Բայց ես ունեմ հստակ համոզմունք նրանում, որ ԵԱՀԿ-ի ջանքերը՝ լարվածության վերացման եւ նոր երկխոսության ձեւավորման համար հարթակ ստեղծելու գործում անգնահատելի են եւ ԵԱՀԿ-ն այն առաջին կազմակերպությունն է, որն առաջարկում է իր աջակցությունը խաղաղության կոնկրետ քայլերին»,-ասել է Լայչակը:

Հիշեցնենք, որ այսօր Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում բացվել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 26-րդ նիստը: Նիստին մասնակցում են ԵԱՀԿ անդամ հանդիսացող ավելի քան 40 երկրների ԱԳ նախարարներ: Այն այս անգամ անցկացվում է «Հանուն մարդկանց, երկխոսությունների եւ կայունության» խորագրով:

Back to top button
Close