Նորություններ

Գևորգ Լոռեցյանի աշխատանքից գոհ եմ եղել, նա պարգևատրվել է․ Արայիկ Հարությունյանը՝ ձերբակալված փոխնախարարի մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը համամիտ է վարչապետի՝ կոռուպցիայի վերաբերյալ երեկ արած հայտարարության հետ։ «Այո՛, ցանկացած դեպքում, երբ կլինի կոռուպցիա, «թաթիկները կկտրվեն» »,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։

Հարցին՝ արդյոք առերևույթ կաշառքի համար ձերբակալված փոխնախարար Գևորգ Լոռեցյանը պարգևատրվել է աշխատանքի ընթացքում, նախարարը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Գևորգ Լոռեցյանի աշխատանքից գոհ եմ եղել»։ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի փաստին։

factor.am

Back to top button
Close