ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Դուբլինում աշխատանքի են ընդունում անօթեւաններին. պատճառը հետաքրքիր է եւ տրամաբանական

Երբ զբոսաշրջիկներն ինչ-որ երկիր են մեկնում, նրանք ակնկալում են գեղեցիկ տեսարաններ տեսնել: Իսկ անօթեւանները չեն «տեղավորվում» այդ անխռով կյանքի մեջ:

Իռլանդիայում ելքը գտել են: Դուբլինի իշխանությունները որոշել են գտնել անօթեւաններին եւ զբոսավարի աշխատանք առաջարկել:

Պաշտոնյաները նրանց տալիս են աշխատելու եւ սոցիալական վերաինտեգրման հնարավորություն: Բացի այդ, ոչ ոք այնքան լավ ծանոթ չէ քաղաքին, որքան անօթեւանները:

Նման էքսկուրսիան արժե 10 եվրո. զբոսավարները պատմում են փողոցների պատմությունը՝սեփական փորձից ելնելով:

Զբոսավար Դերեկ ՄաքԳվայրը, ով նախկինում ապրում էր փողոցներում, այժմ աշխատանքի է տեղավորվել: Նա աշխատում է քաղաքի հին թաղամասերից մեկում: Դերեկը պատմում է նաեւ սեփական պատմությունը. 2014թ.-ին նա կորցրել է իր տունը եւ մնացել փողոցում:

Նախաձեռնությունն այնքան հաջողված էր, որ Դուբլինի օրինակին հետեւել են Մանչեսթերը եւ Լոնդոնը:  

Այդ նոր նախագծի միջոցով իռլանդական իշխանությունները հույս ունեն նվազեցնել անօթեւանների թիվը՝ նրանց  տալով աշխատանք եւ բնակարան:

 

Աղբյուր՝ lifter.com.ua

Ավելին
Back to top button
Close