ՆորություններՍպորտ

Ոսկե գնդակ. Հայտնի է, ում օգտին է քվեարկել Մեսսին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին բարձր է գնահատել «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեի խաղը:

Մանեն գրավեց չորրորդ տեղը, Մեսսին հաղթել է իր վեցերորդ «Ոսկե գնդակը»:

«Ցավալի է, որ Մանեն գրավեց միայն չորրորդ տեղը: Այս տարի բազմաթիվ հավակնորդներ կային: Դժվար էր ընտրել մեկին: Բայց ես ընտրեցի Սադիո Մանեն: Ինձ դուր է գալիս այս խաղացողը:

Մանեն անցկացրեց հիանալի տարի, որը պարզվեց՝ հաջողակ էր ամբողջ «Լիվերպուլի» համար: Այնպես որ, ես քվեարկել եմ նրա օգտին», – մեջբերում է Մեսսիին Goal-ը:

Մանեն այս մրցաշրջանում խփել է 13 գոլ բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում և կատարել 7 գոլային փոխանցում:

armsport.am

Back to top button