ՆորություններՍպորտ

Մխիթարյանն ու Սմոլինգը մասնակցել են Ռոմայի երկրպագուների սուրբ ծննդյան ճաշկերույթին

«Ռոմայի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանն ու Քրիս Սմոլինգը «Ինտերի» հետ խաղից առաջ ներկա են գտնվել նախատոնական միջոցառման:

Նրանց հրավիրել են Unione Tifosi Romanisti (UTR)-ի` «Ռոմայի» երկրպագուների միության կազմակերպած սուրբ ծննդյան ընթրիքին:

Ֆուտբոլիստներին ավելի քան 300 երկրպագու է դիմավորել:

Հիշեցնենք` Մխիթարյանն ու Քրիսը նախկինում իրար հետ հանդես են եկել «Մանչեսթեր Յունայթեդում»:

Back to top button
Close