Նորություններ

Ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ն ու KIA-ն. KIA-ն մասամբ հայտնվել է մայթին

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Lexus մակնիշի 001 PP 70 համարանիշի և KIA մակնիշի 09 MM 091 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Բախման հետևանքով էլ KIA-ն մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close