Նորություններ

Արաբկիրի, Իջևանի և Ամասիայի բաժիններում կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տարածքային մի քանի ստորաբաժանումում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արաբկիրի բաժին եկած 29-ամյա երիտասարդը, որը մայրաքաղաքի բնակիչ է, կամավոր հանձնեց պայթուցիչքով նռնակ՝ հայտնելով, որ գտել է գյուղի առանձնատունը վերանորոգելիս։

Դեկտեմբերի 2-ին ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Իջևանի բաժնում։ Ակնաղբյուր գյուղի 35-ամյա մի բնակիչ բաժին է բերել գործարանային համարով հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։

Ոստիկանության Ամասիայի բաժին եկած 28-ամյա երիտասարդն էլ, որը Մեղրաշատ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց 5․45մմ տրամաչափի փամփուշտներ կրակող ինքնաշեն ատրճանակ ու 20-ից ավելի փամփուշտ։ Երիտասարդի հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։


        

Ավելին
Back to top button
Close