Նորություններ

Թող որեւէ մեկը չփորձի կպնել ՀՀ արժանապատվությանը իր կեղտոտ թաթիկներով. կկտրենք բոլորի թաթիկները. Փաշինյանը՝ ԲՀԿ-ի մասին

Երբ ԲՀԿ խմբակցությունն սկսել է բողոքել ներդրումային միջավայրից, ժամանակագրորեն, դա համընկել է այն բանի հետ, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավարին՝ «Հյուսիս հարավ» ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ ասել, որ «Հյուսիս-Հարավ» պրոյեկտը շատ նպաստավոր ներդրումային միջավայր է եղել, որ բռնել են ՀՀ էդ նախագիծը որպես կթու կով եւ կթել են, ով հասել է: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք հատ-հատ, եւ շարունակելու ենք կտրել:

Թող որեւէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշի, պետականության, ինքնիշխանության, պետական արժանապատվությանը կարող է իր կեղտոտ թաթիկներով կպնել, կկտրենք բոլորի թաթիկները: Սա ի գիտություն»,-ընդգծեց Փաշինյանը:

Back to top button
Close