Նորություններ

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Խնձորեսկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 50-ամյա տղամարդու դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խնձորեսկ գյուղ, որտեղ 38-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դի:

Նշված հասցե են ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, կրծքավանդակի առաջային մակերեսի հրազենային վնասվածքով հայտնաբերել են նույն տան բնակիչ, 50-ամյա Արթուր Ս.-ի դին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են «ԶԿ» տիպի 16մմ տարամաչափի 1 փողանի որսորդական ողորկափող հրացան:

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վաչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական մատնադրոշմային և դիակի դատաբժշկական փորձաքննություններ; Ըստ նախնական տեղեկությունների՝ Արթուր Ս.-ն նշված հրացանով ինքնասպան է եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Back to top button