ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Լիտվայի նախագահ

Լիտվայի նախագահ Հիտանաս Նաուսեդան կարծիք է հայտնել, որ Թուրքերի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է եւ վաղ թե ուշ իրականություն է դառնալու:

«Հնարավոր է՝ դա շատ շուտ տեղի չունենա: Դժվար է անգամ պատկերացնել, թե դա տեղի կունենա մոտակա 5 կամ 10-ը տարվա ընթացքում: Բայց ես կարծում եմ, որ փաստը կա եւ վաղ թե ուշ այն պետք է ճանաչում ստանա»,-ասել է Նաուսեդան՝ լիտվական Delfi  պարբերականի հետ զրույցում:

Այս խոսքերից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Լիտվայի դեսպանին եւ պատմել  Օսմանյան կայսրության շրջանում պատերազմի եւ թուրքական կողմի տեսակետի մասին, սակայն ֆորմալ առումով բողոքի նոտա չի արտահայտել:

BNS գործակալությունը հայտնում է, որ Անկարայում Լիտվայի դեսպան Անդրյուս Բրուզգին հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ներկայաուցիչ Այլան Տաշանի հետ, որը դժգոհություն է հայտնել Լիտվայի նախագահի խոսքերի կապակցությամբ:

Լիտվայի սեյմը 2005 թվականին հռչակագիր է ընդունել, որով նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայ ժողովրդի Ցեղասպանություն:

Back to top button
Close