ՄիջազգայինՆորություններ
Պերմի հարբած բնակիչը որսորդական հրացանով անկանոն կրակ է բացել՝ սպանելով 1 կնոջ եւ վիրավորելով 2 տղամարդու

Ինչպես հայտնել են ՌԴ ՔԿ-ից, Պերմի Օրջոնոկիձեի շրջանի հարբած բնակիչը, անօրինական կերպով պահվող որսորդական հրացանով նախ կրակ է բացել բնակարանում, ապա դուրս եկել փողոց ու կրակել քաղաքացիների ուղղությամբ:
Կրակոցներից մահացել է պատահական մի անցորդուհի, եւս մեկ տղամարդ հրազենային վիրավորում է ստացել:
Բացի այդ, տղամարդը կրակ է բացել դեպքի վայր շտապած ոստիկանության եւ Ռոսգվարդիայի ծառայողների ուղղությամբ: Վիրավորվել է նաեւ ծառայողական մեքենայի վարորդը:
Ականատեսը պատմել է, որ լսել է առնվազն 8 կրակոցի ձայն:
Կասկածյալը ձերբակալվել է, իսկ վիրավորները հոսպիտալացվել են:
Աղբյուր՝ mk.ru