ՆորություններՍպորտ

Յաշինի այրի. Մեսսին 6-րդ Ոսկե Գնդակը ստացավ, իսկ Ալիսոնը՝ ինչ-որ սկավառակ

Վալենտինա Տիմոֆեևնա Յաշինան՝ «Դինամոյի» և ԽՍՀՄ հավաքականի լեգենդար դարպասապահ Լև Յաշինի կինը, մեկնաբանել է իր ամուսնու անվան մրցանակի հանձնումը «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերին.

«Մրցանակը բոլովին նման չէ նրան, ինչ հանձնեցին Լև Իվանովիչին: Նրանք ասում էին, որ այն նույնպես «Ոսկե Գնդակ» կլինի, իսկ իրականում մրցանակը ես չհասկացա էլ, թե ինչ էր՝ կլոր, հարթ, կարծես սկավառակ լիներ: Ահա Մեսսին 6-րդ «Ոսկե Գնդակը» ստացավ, իսկ Ալիսոնը …

Արդյոք համաձա՞յն եմ այս ընտրության հետ. ես մասնագետ չեմ: Զանգահարեք Նիկիտա Սիմոնյանին, նա Ձեզ ամեն ինչ կպատմի: Պարոն Ալիսոնին նոր հաղթանակներ եմ մաղթում: Բայց պետք չէ իմ անունից շնորհավորել Ալիսոնին: Թոռս այնտեղ է, նա էլ կփոխանցի»,- Յաշինայի խոսքերն է փոխանցում «Комсомольская правда-Казань»-ը:

Ավելին
Back to top button
Close