ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Պեկին-Շանհայ. օդանավով՝ 4 ժամում, Maglev-ով՝ 3. չինական գնացքները մարտահրավեր են նետում ինքնաթիռներին

Ինքնաթիռներն օգնում են մեզ արագ հասնել հեռավոր վայրեր եւ տնտեսել մեր ժամանակը: Սակայն օդային տրանսպորտային միջոցների համար լուրջ մրցակիցներ են ի հայտ եկել:

Չինական ընկերությունը ստեղծել է Maglev գերարագ գնացքների կոնցեպտը:

Մագնիսական հրման միջոցով շարժակազմը բարձրանում է եւ շարժվում առաջ: Շփման բացակայությունը գնացքին թույլ է տալիս ընթանալ շատ արագ:

Գնացքը «լողում» է թափքի եւ մագնիսական թրթուրների միջեւ գտնվող 5 սմ-ոց բացվածքով օդային բարձիկի վրա:

Այն կարող է զարգացնել 600 կմ/ժամ արագություն: Օրինակ, Պեկինից Շանհայ գերարագ գնացքով կարելի է հասնել 5 ժամում, օդանավով՝ 4 ժամում, իսկ Maglev գնացքով այդ տարածությունը կհաղթահարեք 3 ժամում:

Ընկերությունը նախատեսում է գնացքների մասսայական արտադրությունը սկսել 2021թ.-ին: Փորձարկման համար նախատեսված մայրուղին արդեն ստեղծված է:

Աղբյուր՝ lifter.com.ua

Ավելին
Back to top button
Close