ՄիջազգայինՆորություններ

Քննիչները մեղմացուցիչ հանգամանք են գտել՝ իրենց հորը սպանած Խաչատրյան քույրերի գործողությունների մեջ

Ռուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է՝ հորը սպանելու մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի դեմ հարուցված քրեական գործի  քննությունը: Այս մասին երեքշաբթի, դեկտեմբերի 3-ին, «Լենտե.ռու» -ին հայտնել է կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Ըստ նրա, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին՝ հաստատման համար, այնուհետև քրեական գործը կուղարկեն դատարան՝ ըստ էության քննելու համար:

Կինը պարզաբանել է, որ քննությունը որակել է քույրերի գործողությունները որպես կանխամտածված սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական դավադրությամբ: Հանցագործության դրդապատճառ է դարձել անձնական թշնամությունը, որը պայմանավորված էր հոր կողմից ֆիզիկական և հոգեկան երկարատև ճնշմամբ: «Քննությունն այս փաստը համարում է մեղմացուցիչ հանգամանք», — հստակեցրել է Սվետլանա Պետրենկոն:

Ըստ քննության տվյալների՝ 2018 թվականի հուլիսի 27-ին Խաչատրյան երեք քույրերը՝ գտնվելով բնակարանում և տածելով սուր անձնական թշնամություն հոր նկատմամբ, դանակով և մուրճով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնին, ինչպես նաև գլխի և պարանոցի շրջանում: Տղամարդը ստացված վնասվածքներից մահացել է:

Փորձագետների եզրակացությամբ՝ հանցագործության կատարման պահին քույրերից երկուսը կարող էին գիտակցել կատարած գործողությունների փաստացի բնույթը և առաջնորդել դրանք: Կրտսեր քրոջ նկատմամբ քննությունը խնդրում է կիրառել պարտադիր բժշկական միջոցառումներ՝ կապված նրա առողջական վիճակի հետ, նշել է Պետրենկոն:

Ինչպես նշված է ՌՔԿ- ում, հետաքննության ընթացքում դիտարկվել են կատարված հանցագործության այլ դրդապատճառները, բայց չեն հաստատվել: Մահացածի հարազատների փաստաբանը հայտարարել է, որ Խաչատրյան քույրերը կարող էին սպանել իրենց հորը՝ Միխայիլին, փողի պատճառով:

Նոյեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյան քույրերի պաշտպանությունը միջնորդել է երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարության:

Ավելին
Back to top button
Close