Նորություններ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում զինհաշմանդամների մասնակցությամբ անցկացվել է մարզական միջոցառում

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է մարզական միջոցառում, որին մասնակցել են զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ:

Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, խթանել նրանց լիարժեք ներգրավումը հասարակական կյանքին: Մրցաշարի ընթացքում կազմակերպվել են մրցույթներ շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում:

Մարզական միջոցառման ավարտին տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված զինհաշմանդամներին պարգևատրել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ նրանց մաղթելով առողջություն և ոգու արիություն:

Ավելին
Back to top button
Close