Նորություններ
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող 24 ցուցարար բերման է ենթարկվել

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդներից 24 ցուցարար բերվել է ոստիկանության բաժին։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Նրանք բերվել են ոստիկանություն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով», — ասաց Ջանոյանը։