Նորություններ

Խուսափելով ՀՔԾ ներկայանալուց՝ նրանք ապացուցում են, որ հենց իրենք են փչացրել իրենց գլխավորած կառույցները. Քոչարյան. armtimes.com

Համապատասխան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Միքայել Հարությունյանին, Գեւորգ Կոստանյանին,  Վահագն Հարությունյանին եւ օֆշորի գործով մեղադրյալ Միհրան Պողոսյանին օր առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ, եթե այս անձինք չունեն վերադառնալու կարեւորությունը ինքնուրույն գիտակցելու ունակություն։ Խորհրդարանում ելույթների ժամին ԱԺ բարձր ամբիոնից հայտարարությամբ հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով վերը թվարկված նախկին պաշտոնատար անձանց՝ իր խոսքով՝ փախուստին։

«Դժվար է ասել, թե այս անվանացանկը դեռ ինչքան է համալրվելու, բայց մեկ բան հստակ է․ այս նախկին պաշտոնյաները պետք է հասկանան, որ ժամանակին նրանց կառավարմանն են հանձվել բազմաթիվ կարեւոր կառույցներ, խոսքը հատկապես ուժային կառույցների նախկին ղեկավարներին է հասցեագրված։ Խուսափելով ներկայանալուց եւ նախաքննական մարմնի հարցերին պատասխանելուց՝ այս անձինք ապացուցում են, որ ոչ միայն հենց իրենք են փչացրել իրենց իսկ կողմից գլխավորած կառույցները, այլեւ միաժամանակ ստվերում են նմանօրինակ պղտոր մթնոլորտում ժամանակին բարեխղճորեն իրենց ծառայություններն իրականացրած բազմաթիվ պրոֆեսիոնալ կադրերի անցած ուղին»։

Քոչարյանի համոզմամբ՝ Մարտի 1-ի բացահայտումը, ըստ էության, ոչ միայն կվերականգնի արդարությունը, կօգնի տուժածների եւ զոհվածների ընտանիքներին բացահայտել կատարվածը, այլեւ վերջնականապես կփակի պետության ողբերգական էջերից մեկը․

«Ուստի առաջարկում եմ հնարավոր բոլոր տարբերակները կիրառել՝ նրանց Հայաստան վերադարձնելու նպատակով, քանի որ նույնիսկ դեպքերի ամենաանհավանական զարգացումների պարագայում, միեւնույն է, նրանք արդեն ներգրավված են այս գործով եւ պետք է կամավոր ներկայանան եւ պատասխանեն նախաքննական մարմնի հարցերին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ավելին
Back to top button
Close