Նորություններ

Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են պատրաստվում

Ռուս դրամատուրգ, բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ Երևանում տեղադրված արձանի վրա ներկ լցնելու փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Այդ մասին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։


«Այդ հրապարակմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,– ասաց լրատվության վարչության պետի տեղակալը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նախկին օգնական, ակտիվիստ Շահեն Հարությունյանը հայտնել էր, որ ի պատասխան ՌԴ–ում Նժդեհի հուշատախտակի ներկմանը՝ կարմիր ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա։

Ավելին
Back to top button
Close