Նորություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա

Դեկտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18:00-ի սահմաններում «911» ծառայություն կրկին տեղեկություն է հաղորդվել, որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով անհրաժեշտություն է առաջացել ժամանակավոր փակել Մաստարա-Լանջիկ ճանապարհատվածը. կան արգելափակված ավտոմեքենաներ (մոտ 20 հատ):

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ատոմ Կ. և 2 ուղևոր):

Փրկարարները վերադարձի ճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել ևս 18 ավտոմեքենա (42 ուղևոր, որոնցից 5-ին տեղափոխել են Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատ):

Ավելին
Back to top button
Close