Նորություններ

ՀՀ նախագահն անդրադարձել է հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների զարգացման հնարավորություններին

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը հակիրճ տեղեկացրել է աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումների և պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

Ավելին
Back to top button
Close