ՆորություններՍպորտ

Վատագույն մեկնարկը 1988թ.-ից հետո․ քանի՞ միավոր է վաստակել «Մանչեսթեր Յունայթեդը»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը «Ասթոն Վիլայի» հետ։

4 տուրից հետո ՄՅՈւ-ն 18 միավոր ունի։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն, «մանկունյանցիները» 14 տուրից հետո նույնքան միավոր վերջին անգամ վաստակել էին 1988-1989 թվականների մրցաշրջանում։ Այդ ժամանակ ՄՅՈւ-ն ավարտել էր առաջնությունը 11-րդ հորիզոնականում։

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» հանգրվանել է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում՝ վաստակած 18 միավորով: Թիմը 22 միավոր պակաս է վաստակել առաջատար «Լիվերպուլից», որը 14 տուրից հետո 40 միավորով միանձնյա առաջատարն է:

 

Back to top button
Close