ՄիջազգայինՄիջազգային մամուլի տեսությունՆորություններ

Կիեւի միջադեպը մահափորձ է եղել. պատգամավորի փոխարեն սպանել են նրա 3-ամյա որդուն

Ուկրաինայի մայրաքաղաքում մահափորձ է կատարվել Կիեւի շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլեւի դեմ, հայտնում է obozrevatel.com-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քաղաքի կենտրոնում անհայտ անձինք կրակ են բացել սեւ գույնի Range Rover մակնիշի ավտոմեքենայի վրա, որի սրահում երեխա է գտնվել: Նա եղել է Սոբոլեւի 3-ամյա որդին: Փոքրիկը մահացել է:

Միջադեպը տեղի է ունեցել Տոլստոյի եւ Տարասովսկու փողոցների խաչմերուկում:

Հաղորդվում է, որ պատգամավորը վարձակալել է մեքենան:

Կիեւում հանցագործներին գտնելու համար հատուկ գործողություն է իրականացվում:

Վյաչեսլավ Սոբոլեւն ուկրաինացի տնտեսագետ է, գործարար: Նա հանդիսանում է «Մարիո» գիշերային ակումբի սեփականատերը:

Նշվում է, որ Սոբոլեւը 5 երեխաների հայր է:

Вячеслав Соболев

Աղբյուր՝ obozrevatel.com

Ավելին
Back to top button
Close