ՄիջազգայինՆորություններ

Կիեւի կենտրոնում գնդակոծել են Range Rover-ը. երեխա է զոհվել, քաղաքում հատուկ գործողություն է անցկացվում

Այսօր Կիեւում անհայտ անձինք կրակ են բացել սեւ գույնի Range Rover մակնիշի ավտոմեքենայի վրա, որի սրահում երեխա է գտնվել: Միջադեպը տեղի է ունեցել Տոլստոյի եւ Տարասովսկու փողոցների խաչմերուկում:

Range Rover-ի վարորդը, հավանաբար, վիրավորվել է: Սրահում գտնվող երեխան մահացել է. առայժմ հայտնի չէ նա տղա է, թե՝ աղջիկ: Տեղում աշխատում են իրավապահները:

Հանցագործությունն ինչ-որ կոնֆլիկտի հետեւանք է, թե մահափորձ, դեռեւս հայտնի չէ: Քննությունը շարունակվում է:

Քաղաքում հատուկ գործողություն է իրականացվում հանցագործներին գտնելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ նրանք եղել են Lexus մակնիշի ավտոմեքենայով:

Աղբյուր՝ unian.net

Back to top button
Close