ՆորություններՍպորտ

Արսենալը 25 տարվա հակառեկորդ է կրկնել

Լոնդոնի «Արսենալը» ԱՊԼ-ի 14-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեց իր հանդիպումը «Նորվիչի» հետ ու իր առանց հաղթանակի շարքը Պրեմիեր լիգայում հասցրեց 6 խաղի։

Ինչպես տեղեկացնում է Opta-ն, «զինագործները» այս արդյունքից հետո կրկնեցին 1994 թվականի դեկտեմբերին գրանցվաց հակառեկորդը։ Այդ ժամանակ ևս «Արսենալը» ԱՊԼ-ի վեց անընդմեջ հանդիպումներում չէր կարողացել հաղթանակ տանել։

Ներկա պահին «Արսենալը» 19 միավոր ունի ու զբաղեցնում է 8-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։

«Նորվիչի» հետ այսօր կայացած հանդիպումը առաջինն էր Ֆրեդրիկ Յունգբերգի համար։

armenpress.am

Back to top button
Close