ՆորություններՍպորտ

Ինտերը հաղթեց և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Իտալական Ա սերիայի 14-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Սպալին». միլանյան թիմը հաղթեց 2:1 հաշվով:

Տանտերերի կազմում դուբլ է ձևակերպել Լաուտարո Մարտինեսը՝ գոլ խփելով 16-րդ և 41-րդ րոպեներին: Հյուրերի միակ գոլը 50-րդ րոպեին խփել է Վալոտին:

Այս հաղթանակի շնորհիվ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 37 միավորով բարձրանում է առաջին հորիզոնական՝ «Յուվենտուսից» առաջ անցնելով 1 միավորով:

Հանդիպման տեսությունն՝ այստեղ:

Զուգահեռաբար կայացած խաղում «Միլանը» հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին Թեո Էրնանդեսի խփած գոլի շնորհիվ հաղթել է «Պարմային»:

Հանդիպման տեսությունն՝ այստեղ:

«Լացիոն» էլ 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Ուդինեզեի» դարպասը:

armsport.am

Back to top button
Close