ՆորություններՍպորտ

Բան չի փոխվել․ Արսենալը չհաղթեց Յունգբերգի առաջին խաղում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Նորվիչը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արսենալին», որը առաջին հանդիպումն էր անցկացնում Ֆրեդրիկ Յունգբերգի գլխավորությամբ։

21-րդ րոպեին Տեեմու Պուկին առաջ մղեց տանտերերին։ 29-րդ րոպեին Պիեր Էմերիկ Օբամեյանգը, անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հավասարեցրեց հանդիպման հաշիվը։

Առաջին կեսի վերջում Տոդ Կանտուելը դարձյալ առաջ մղեց «Նորվիչին»։ 57-րդ րոպեին Օբամեյանգը դարձյալ գրավեց տանտերերի դարպասը։ «Արսենալը» խուսափեց պարտությունից։

Այս արդյունքից հետո «զինագործները» միավորների քանակը հասցնում են 19-ի։ «Նորվիչը» 11 միավորով շարունակում է մնալ նախավերջին տեղում։

armsport.am

Back to top button
Close