ՄիջազգայինՆորություններ

Վրացական կողմը դեմ է Արցախի պետական համալսարանի թիմի մասնակցությանը

Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) Արցախի պետական համալսարանի մասնակցությանը դեմ են Վրաստանի ներկայացուցիչները: Այս մասին «Ալիք մեդիային» հաղորդում է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը:

ICPC-ի «Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային մրցույթներ 2019»-ը անց է կացվում նախկին ԽՍՀՄ-ի 4 քաղաքներում՝ Սանկտ-Պետերբուրգում, Թբիլիսիում, Ալմաթիում և Բառնաուլում: Թբիլիսիում հիմնականում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի թիմերն են խաղում: Վահրամ Դումանյանը հայաստանյան թիմերի ղեկավարն է:

«Պատմության մեջ առաջին անգամ Արցախը առանձին հանդես է եկել և պետք է մասնակցի մցույթին», — ասում է Վահրամ Դումանյանը:

Մրցույթի մեկնարկից առաջ Թբիլիսիի Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի (BTU) մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի, ինֆորմատիկայի ինժեներական աստիճան ունեցող պրոֆեսոր, ծրագրավորման աջակցության ասոցիացիայի հիմնադիր Թեմուր Զարքուան հայտարարել է, որ Արցախի համալսարանի թիմը իրավունք չունի մասնակցելու մրցույթին:

Վահրամ Դումանյանը ասում է, որ կապ է հաստատել հիմնական ղեկավարության հետ, որը Սանկտ-Պետերբուրգում է, սակայն դրանից հետո էլ, միևնույնն է, Զարքուան չի փոխել իր որոշումը:

«Նա (Զարքուան) նույնիսկ ասաց, որ ցուցակից պետք է հանվի Արցախի պետական համալսարանի անունը», — ասում է պրոֆեսոր Դումանյանը՝ հավելելով, որ Զարքուայի վրա ճնշումներ են եղել:

Մինչ այս պահը մեզ չի հաջողվել կապ հաստատել Թեմուր Զարքուայի հետ: Վրացական կողմից մեկնաբանություն ստանալուն պես կհաղորդենք:

aliq.ge

Back to top button
Close