Ամեն արքայազնի չէ, որ արժե սպասել. ինչպես Թայլանդի միապետը դաժանորեն պատժեց կնոջը
Կան մարդիկ, որոնց կյանքն այնպես է գոհացրել ու փառավորել, որ ոչինչ եւ ոչ ոք չի կարող նրանց փոխել:
Այս պատմությունը դրա վառ օրինակն է: Քչերին է հայտնի Թայլանդի թագավոր Մախու Վաչիրալոնգկորնը, ով այդ տիտղոսին արժանացել է վերջերս: Նա ամուսնացել է 4 անգամ: Միապետի կինը երիտասարդ է, ով նախկինում աշխատում էր որպես բորտուղեկցորդուհի: Վերջինս այժմ ղեկավարում է մի ամբողջ ավիաընկերություն. չէ՞ որ թագավորը չի կարող կյանքը կապել սովորական սպասավորի հետ:
Թե ինչ կլինի նրա հետ, ոչ ոք չգիտի, իսկ Վաչիրալոնգկորնի 3-րդ կնոջ մասին տեղեկությունները կարողացել են փորփրել գերմանացի լրագրողները:
Միապետի 3-րդ կինը՝ Սրիրասմին, պալատական սպասուհի էր, գեղեցիկ եւ երիտասարդ: Վերջինս մեկ որդի է ունենում եւ իր ազնվազարմ ամուսնու հետ ապրում է 13 տարի: Այնուհետ արքայազնը հոգնում է նրանից, վռնդում է կնոջը, նրա ընտանիքի անդամներին մեղադրում կոռուպցիայի մեջ եւ բոլորին կալանավորում:
Կնոջը գտնում են խիստ տնային կալանքի տակ՝ տանը, որտեղ նա ամեն օր աշխատում է եւ լաց լինում, քանի որ որդուն տեսակցելու իրավունքից նրան զրկել են:
Աղբյուր՝ interesnoznat.com