ՆորություններՍպորտ

8:0. Առաջնության առաջին պենտատրիկը. Լոռին ջախջախեց Երևանին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում «Լոռին» հյուրընկալել էր «Երևանին». վանաձորյան թիմը հաղթեց 8:0 հաշվով:

Պենտատրիկի (5 գոլ) հեղինակ է դարձել Ջոնել Դեսիրեն, դուբլ է ձևակերպել Ռոբերտ Մինասյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Լուկաս Մաթեուսը:

Հատկանշական է, որ «Երևանը» որևէ փոխարինում չի կատարել, քանի որ պահեստայինների նստարանին ընդգրկված ֆուտբոլիստ չի եղել:

Այս հաղթանակի շնորհիվ Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը 28 միավորով բարձրանում է առաջին տեղ: «Լոռիին» գերազանցելու հնարավորություն ունեն «Արարատ-Արմենիան» և «Արարատը»: «Երևանը» ԲԽ-ում կրեց 15-րդ անընդմեջ պարտությունը:

Ջոնել Դեսիրեն 10 գոլով մոտենում է ռմբարկուական մրցավազքի առաջատար Մորի Կոնեին, ով 11 գոլ է խփել:

armsport.am

Back to top button
Close