Նորություններ

Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքներով Գլենդել Հիլզ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին, ով այս պահին գտնվում է վիրահատարանում, տեղափոխվել է նշված թաղամասի 7/6 շենքի բնակարաններից մեկից։ Վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ Մխիթար Ղ․-ն է։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանները նշված շենքի 104 բնակարանում՝ դռան մոտ, հայտնաբերել են արնանման հետքեր, միջանցքում՝ գաղտնի փականով դանակ և թափթփված իրեր։ Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու փորձաքրեագետը։

Back to top button
Close