Նորություններ

«Օգտատերը մուտք է գործում այդ լինքով եւ ընկնում հաքերի թակարդը». փորձագետը զգուշացնում է

Մեդիաանվտանգության փորձագետ Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«WhatsApp-ից ֆեյք Ինստագրամի կողմից նամակներ են գալիս տարբեր մարդկանց, որտեղ նշվում է, որ ինչ-որ մեկը ցանկանում է մուտք գործել իրենց պրոֆիլ, և առաջարկում է գաղտնաբառը փոխել (reset անել), օգտատերը մուտք է գործում այդ լինքով որտեղ արդեն իսկ ընկնում է հաքերի թակարդը, ո՞նց է ընկնում, քայլ առ քայլ բացատրեմ․

Ուշադրություն դարձրեք լինքին՝ https://www.instagram.com/accounts/password/reset/confirm/ լինքը ինքը իրենով արդեն իսկ ասում է՝

1 – Դուք արդեն իսկ ավտոմատ մուտք եք գործում ինստագրամ (https://www.instagram.com/)

2 – Դուք արդեն իսկ ավտոմատ մուտք եք գործում պրոֆիլի անվտանգության բաժին (https://www.instagram.com/accounts/)

3 – Դուք արդեն իսկ ավտոմատ մուտք եք գործում գաղտնաբառի բաժին (https://www.instagram.com/accounts/password/)

4 – Դուք արդեն իսկ ավտոմատ մուտք եք գործում զրոյացնել բաժինը (https://www.instagram.com/accounts/password/reset/)

5 – Մուտք գործելով reset բաժինը դուք առանց այդ բաժնում որևէ գործողություն կատարելու մուտք եք գործում confirm բաժին (https://www.instagram.com/accounts/password/reset/confirm/) ինչը արդեն իսկ իրենից ենթադրում է, որ դուք արդեն իսկ փոխել եք ձեր գաղտնաբառը 4-րդ կետում։

Հիմա ուշադիր նայենք լինքի շարունակությանը 1z50vx9/5bv-էսքան մասը ստիպված եմ ջնջել/?s=password_reset_whatsapp այստեղ գրված է ալգորիթմ, որը կեղծում է ինստագրամյան էջը իսկ վերջում տեսնենք հրամանը՝ s=password_reset_whatsapp

Գրված է, որ իրենց ալգորիթմը վերջանում է երբ որ password-ը reset է լինում և ուղարկվում է նրանց whatsapp-ին։

Հ․Գ․ Անպայման միացրեք Ձեր երկփուլային անվտանգության համակարգը, մի՛շտ հիշեք, որ եթե Ինստագրամը ձեզ նամակ գրի, ապա կգրի այն էլ․ հասցեի վրա, որը որ Դուք կցել եք Ձեր ինստագրամյան պրոֆիլի վրա, կամ կարող է հենց Ինստագրամի պրոֆիլի «Սլուժբա պաձերշկայի» միջոցով ձեզ ուղարկել ծանուցում։ Ինստագրամը ոչ մի կերպ չի կարող իմանալ ձեր հեռախոսահամարը և whatsapp-ով ձեզ նամակ գրել։ Սա դասական ֆիշինգ է, դեռ չեմ պարզել թե որտեղից է գալիս»։

Back to top button
Close