Նորություններ

Զենքով ու դանակով դիմակավորված ավազակային հարձակում Կոտայքի մարզում. ժամանել են մարզի ու տարածքի ոստիկանապետերը

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, դիմակավորված, դանակով և զենքի նմանվող առարկայով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03;00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք ներս են մտել Աբովյան քաղաքի Հանրապետության 15 հասցեում գործող խանութ-սրահ և խանութի սեփականատիրոջից ու նրա աշխատակցից ակնհայտ հափշտակել են խոշոր չափի գումար և այնտեղ եղած հեռախոսն ու դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված ճիվաղներն ավազակային հարձակումը կատարել են խանութի աշխատակիցների նկատմամբ ակնհայտ առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Սբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և նույն վարչության Կոտայքի քննչական բաժնի պետ Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Հուսիկ Կարապետյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Back to top button
Close