ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Կինը պրոֆեսիոնալ «գրկախառնվող» է աշխատում եւ ստանում ժամում $80 աշխատավարձ

Ինչքան լավ է, երբ զբաղվում ես սիրելի գործով եւ նաեւ աշխատավարձ ստանում:

ԱՄՆ Միսսուրի նահանգից Ռոբին Մարին սիրում է գրկախառնվել եւ տարեկան ստանում է շուրջ 40.000 դոլար աշխատավարձ՝ առաջարկելով գրկախառնվելու պրոֆեսիոնալ ծառայություններ:

Սեանսը տեւում է 1-4 ժամ: Մեկ ժամի արժեքը 80 դոլար է: Սակայն գործում են կանոններ. հաճախորդներն իրավունք չունեն հանվել, իսկ հարաբերությունները կրում են միայն պլատոնական բնույթ:

«Գրկախառնությունը վերացնում է ստրեսը: Ամռանը կարելի է գալ մարզական կիսաանդրավարտիքով, եթե այն ծածկում է ազդրի կեսը»,-պատմում է գրկախառնվող կինը:

Մարին պնդում է, որ պրոֆեսիոնալ գրկախառնվողի ծառայություններից օգտվելու շատ պատճառներ կան:

«Ինձ մոտ գալիս են ամուրիները, այրիները, ոչ երջանիկ ամուսինները, միայնակները: Շատերի համար դժվար է խնդրել այն, ինչ ուզում են, եւ պրոֆեսիոնալ գրկախառնվողը կարող է նրանց օգնել»,-նշում է կինը:  «Դա միշտ օգնում է. նրանք գիտեն, որ ոչ մի ինտիմ չկա»,-ավելացնում է Մարին

Նա պնդում է, որ իր ծառայություններն օգնում են ոչ միայն հաճախորդներին, այլեւ անձամբ իրեն՝ սթրեսից ձերբազատվելու համար:

 

Աղբյուր՝ lifter.com.ua

Ավելին
Back to top button
Close