ՄիջազգայինՆորություններ

Նոր մանրամասներ. ՌԴ-ում ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 15-ի. կա 18 վիրավոր

ՌԴ Անդրբայկալյան շրջանում ուղեւորատար ավտոբուսի վթարի  զոհերի թիվը հասել է 15-ի, եւս 18 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղեկացնում է kp.ru-ն: Ավտոբուսում գտնվել է 43 ուղեւոր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՃՏՊ-ն տեղի է ունեցել այսօր՝ Չիտայից 60 կմ հեռավորության վրա: Զբոսաշրջային ավտոբուսը Սրետենսկից ուղեւորվել է դեպի Չիտա:

Ավտոբուսը բախվել է կամրջի արգելապատնեշին եւ բարձրությունից ընկել Կուենգա գետի սառույցի վրա:

Նախնական տվյալներով՝ ՃՏՊ-ի պատճառը վնասված անվադողն է եղել:

Տեղում աշխատում են բժիշկներն ու փրկարարները: Դեպքի վայր են ուղեւորվել 2 ուղղաթիռ:

Աղբյուր՝ kp.ru

 

Ավելին
Back to top button
Close