ՄիջազգայինՆորություններ

ՌԴ-ում ողբերգական վթարի հետեւանքով 10 մարդ է զոհվել. ավտոբուսը կամրջից ընկել է գետի սառույցի վրա

ՌԴ Անդրբայկալյան շրջանում ուղեւորատար ավտոբուսը կամրջից ընկել է գետի սառույցի վրա, տեղեկացնում է ntv.ru-ն:

Ողբերգական վթարի հետեւանքով 10 մարդ է զոհվել, 5-ը վիրավորվել են: Ավտոբուսում գտնվել է 43 ուղեւոր:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել այսօր՝ Չիտայից 60 կմ հեռավորության վրա: Զբոսաշրջային ավտոբուսը Սրետենսկից ուղեւորվել է դեպի Չիտա:

Ավտոբուսը բախվել է կամրջի արգելապատնեշին եւ բարձրությունից ընկել Կուենգա գետի սառույցի վրա:

Նախնական տվյալներով՝ ՃՏՊ-ի պատճառը վնասված անվադողն է եղել:

Աղբյուր՝ ntv.ru

 

Back to top button
Close