ՆորություններՍպորտ

«Չելսին» պարտվեց, «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» հաղթեցին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

«Չելսին» լոնդոնյան դերբիում «Սթեմֆորդ Բրիդջում» ընդունեց «Վեսթ Հեմին» և պարտվեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 48-րդ րոպեին հեղինակեց Ահարոն Կրեսուելը։

«Լիվերպուլ» — «Բրայթոն»՝ 2-1․ գոլերը՝ վան Դեյկ՝ 18, 24,- Դանկ՝ 79․ կարմիր քարտ՝ Ալիսոն՝ 76

«Տոտենհեմ» — «Բորնմութ»՝ 3-2․ գոլերը՝ Ալի՝ 21, 50, Սիսոկո՝ 69,- Ուիլսոն՝ 73, 90+6

«Բարնլի» — «Կրիստալ Փելես»՝ 0-2․

Այսպիսով, «Լիվերպուլը» 40 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բրայթոնն» ունի 15 միավոր և զբաղեցնում է 15-րդ տեղը, «Չելսին» 26 միավորով 4-րդն է, «Վեսթ Հեմը» 16 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, «Տոտենհեմը» 20 միավորով բարձրացել է 5-րդ տեղ, իսկ «Բորնմութը» 16 միավորով 12-րդն է։

armfootball.com

Back to top button
Close