ՆորություններՔո ձայնը

«Տեղեկություններ ունեմ, որ «Ջերմուկ գրուպ»-ին շինթույլտվություններ են տրվել 5 ձնամաքրման մեքենայի դիմաց». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս 5 «Կամազների» ոդիսականը.

Հստակ տեղեկություններ ունեմ, որ սույն թվականի սեպտեմբերին քաղաքապետարանի կողմից «Ջերմուկ գրուպ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 և 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ և փոխարենը՝ 5 ձնամաքրման մեքենա։ Մենք մինչ այս խոսում էինք աղբատար մեքենաների մասին, բայց արի ու տես, որ սա դեռ ամենը չէ։ Էլ ի՞նչ սպասենք Ձեզնից, պարոնայք։ Սա համապատասպանո՞ւմ է իրականությանը։

4 բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվությունը՝ 5 ձնամաքրման մեքենայի դիմաց։

Հետայսու, վստահ եղեք, յուրաքանչյուր շինթույլտվություն անցնելու է խոշորացույցի տակով։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ պետք չէ վստահել ընտրված քաղաքապետին, ցավոք։

Երկուշաբթի հարցում եմ ուղարկելու քաղաքապետին և պահանջեմ վերը նշված շենքերի թույլտվությունները»:

Ավելին
Back to top button
Close