ՆորություններՔո ձայնը

Հարգելի իշխող կուսակցություն, հիմա ասեք՝ հասկանանք, դուք հանրության կողմից օլիգարխների նվերներ ստանալուն կո՞ղմ եք, թե՞ դեմ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սերժ Սարգսյանը հեռավոր ուղևորությունների մեկնում էր օլիգարխների կողմից անհատույց տրամադրվող ինքնաթիռով… Նույնը չանելու համար Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ մեկնեց վարձակալած ինքնաթիռով, և թե՜ ՔՊ-ականները, թե՜ մենք աջակցեցինք այդ նպատակի համար 300 հազար դոլարի հանրային միջոց ծախսելուն (թեև որոշ օլիգարխներ ուրախությամբ անվճար կտրամադրեին իրենց մասնավոր ինքնաթիռները):

Բայց այժմ ականատես ենք լինում, թե ինչպես են ՔՊ-ականները ողջունում ու պաշտպանում Երևանի քաղաքապետարանի կողմից օլիգարխի նվիրած ԿամԱԶ-ները ընդունելը, որը, ընդ որում, զուգորդվել է այդ օլիգարխների օգտին իրականացված որոշակի վարչարարությամբ (թեև այս երկու իրադարձությունների կապն ապացուցված չէ):

Հարգելի իշխող կուսակցություն, հիմա ասեք՝ հասկանանք, դուք հանրության կողմից օլիգարխների նվերներ ստանալուն կո՞ղմ եք, թե՞ դեմ»:

Ավելին
Back to top button
Close