ՆորություններՍպորտ

«Ռեալը» դժվարին հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ՝ բարձրանալով 1-ին տեղ

Իսպանիայի Ա սերիայի 15-րդ տուրում «Ալավեսը» տանը մրցեց Մադրիդի «Ռեալի» հետ և զիջեց 1-2 հաշվով։

52-րդ րոպեին Սերխիո Ռամոսն առաջ մղեց հյուրերին, 65-րդ րոպեին Լուկաս Պերեսը 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը, բայց 69-րդ րոպեին Դանի Կարվախալը հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այսպիսով, «Ռեալը» վաստակեց 31 միավոր, 3 միավորով շրջանցեց «Բարսելոնային» և զբաղեցրեց 1-ին տեղը։ «Ալավեսը» 18 միավորով 13-րդն է։

ArmFootball.com

Back to top button