ՆորություններՔո ձայնը

Դուք երևի լավ չեք հասկանում թե մեր ժողովուրդն ինչ մեծ հույսեր է կապել այսօրվա իշխանությունների հետ. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ողջամտության հոգեվարքը Շատ հետաքրքիր է քաղաքական կյանքը։ Երևանի ավագանու երեք անդամից բաղկացած ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը փորձում է վերահսկել Երևանի քաղաքապետի, նրա վարչակազմի և նրա քաղաքական հենարան` 57 հոգանոց իշխանության խմբակցությանը՝ բացահայտելով ակնհայտ կոռուպցիոն և այլ ոչ իրավաչափ գործարքներ։ Եվ ի՞նչ է տեղի ունենում։

Իշխանությանը սատարող և քծնող մի շարք դեմքեր քննադատում են ընդդիմությանը և պահանջում 3 հոգանոց ընդդիմադիր խմբակցության հրաժարականը։

Պահանջում են, որովհետև ուզում են անվերահսկելի լինել, որ կարողանան շարունակել իրենց, մեղմ ասած, կասկածելի ու ստվերային գործարքները։ Նոր քաղաքական մշակու՞յթ, թե՞…

Back to top button
Close