ՆորություններՔո ձայնը

Ներկայիս քաղաքապետը կարծես ծափերի կարիք չունի և չի վախենում մոտենալ ցավոտ խնդիրներին. Վ. Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քաղաքապետ Մարությանի դեմ կազմակերպված արշավը բավականին համակարգված բնույթ ունի: Կան կոնկրետ ուժեր, որոնք դա անում են թիրախավորված, ոմանց համար՝ դամ պահելու միջոց է և իշխանություններին հակադրվելու հարմար առիթ:
Նախկիններին ու նրանց սպասարկող տարբեր թևերին չեմ էլ անդրադառնալու: Ակնահայտ է անգամ օրվա լրահոսի թիրախավորված հարվածներով: Լուսավոր Հայաստան կամ Լույս դաշինք. ինչպես կուզեք, հանկարծ հիշել է, որ ընդդիմություն է: Ցավոք, չեղած տեղն է արմատական ընդդիմություն խաղում: Մարդ ես, իսկ եթե հանկարծ մեկը որոշի չար կատակներ անել ու մոսկովյան որոշ նավերից հասարակությունը նկարներ տեսնի՞: Իսկ այդ նկարներում պատկերված լինեն ջրային քաղաքների նկատմամբ սեր ունեցողնե՞րը: Իշխանական թիմը ևս ներքին խնդիրների համահարթեցման կարիք ունի: Թիմ բառն այստեղ օգտագործում ենք պայմանական: Իշխանական վերջնական թիմ ձևավորելու համար, անհրաժեշտ է, որպեսզի լինի գաղափարական առանցք:
Հեղափոխությունը դեռ չի բերել այդ առանցքը: Իսկ հռչակված լոզունգները վաղ թե ուշ կսպառեն իրենց: Հայկը լավ կանի, եթե իր շրջապատին ուշադիր լինի: Հատկապես՝ թիմի ներսում: Մյուս կողմից, ներկայիս քաղաքապետը կարծես ծափերի կարիք չունի և չի վախենում մոտենալ ցավոտ խնդիրներին: Այս ոչ պոպուլյար, հաճախ՝ ոչ ամբոխահաճո որոշումներն են, որ կարողանում են գեներացնել աղմուկ ոչնչից:
Գաղտնիք չէ, որ կյանքը վաղուց գերկենտրոնացած է Երևանում: Գաղտնիք չէ, որ հատկապես Կենտրոնում կամ պրեստիժային համարվող թաղամասերում, պատերազմ է լինելու հանրությանը վերադարձվելիք յուրաքանչյուր սմ-ի համար: Սա դաժան ու երկարատև պատերազմ է: Այս պատերազմում ներառված են նախկիններից գրեթե բոլորի շահերը: Մյուս կողմից, Հայաստանի շուրջ կեսը ներառող քաղաքի քաղաքապետին հարվածելով, այդ ուժերը լուծում են իշխանությանը ցնցումների ենթարկելու խնդիր: Եվ այստեղ է առաջ գալիս այն՝ պայմանական թիմի ամրակուռ լինելու հրամայականը: Զիբիլ, հոգեցնցում, խուճապ-սրանք բանալի բառեր են:
Պարզապես հիմա լիքը աղբամաններ չկան նկարելու, փոխարենը աղմուկը կառուցվում է Կամազների շուրջ»:

Ավելին
Back to top button
Close