ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ
Թայլանդցի աղջիկը կարող է հավակնել «ամենաէքստրեմալ վարորդ» մրցանակին

Ավտոմեքենան ամենավատ ձեւով կայանելու մրցանակի հավակնորդ կարող է դառնալ թայլանդցի աղջիկը, ով տրանսպորտային միջոցը կայանել է 15 մետր բարձրության վրա՝ դեպի ներքեւ կախված վիճակում:
Թայլանդի Նոնտխաբուրի քաղաքի բնակչուհին, ով վերջերս է գնել իր նոր Toyota C-HRը, հրաշքով դուրս չի թռել բազմահարկ կայանատեղիից:
4-րդ հարկում տեղադրված տեսախցիկն արձանագրել է անփորձ վարորդի ձեռնածությունը:
Կին վարորդը, ով կառավարական հաստատության աշխատակցուհի է, հայտնել է, որ շփոթել է ոտնակները, եւ ավտոմեքենան անցել է արգելաելուստն ու հետեւի մասով կախվել բարձրությունից:
Ականատեսներն օգնել եւ աղջկան դուրս են բերել մեքենայի սրահից: Շփոթահար վարորդը խնդրել է չհրապարակել իր անունը:
Աղբյուր՝ Fishki.net