Նորություններ

Մխիթարյանի հետ ու առանց նրա, որն է խնդիրը. Ռոման Բերեզովսկին` ազգային հավաքականի մասին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ, իսկ այժմ մեր ընտրանու դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ ընդամենը մեկ վրիպման համար չարժե հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին քարկոծել, որը, ըստ լեգենդար դարպասապահի, շատ լավ մասնագետ է:

Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ խայտառակ պարտության համար միայն հավաքականի գլխավոր մարզչին մեղադրել պետք չէ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։

«Բոլորը նշում են, որ կենտրոնական երեք պաշտպաններով կամ հինգ պաշտպաններով խաղալը սխալ էր: Բայց մեր հավաքականի եզրային պաշտպաններ Կամո Հովհաննիսյանն ու Հովհաննես Համբարձումյանը իրենց ունակություններով հնարավորություն են տալիս խաղալու այդ մարտավարությամբ» — ասեց նա:

Իսկ թե ինչու կենտրոնական պաշտպանները չէին կարողանում ժամանակին փակել ազատ գոտիները, բոլորովին այլ հարց է: Բերեզովսկու խոսքով` սա հարց է, որը սխալներն ուսումնասիրելու և դրանք ուղղելու հնարավորություն կտա։

Լեգենդար դարպասապահն արձանագրել է, որ հայկական ֆուտբոլում խնդիրները հիմնականում առաջ են գալիս կարճ ընդմիջումից հետո, երկրորդ խաղի ընթացքում: Մեկը սխալվում է խաղադաշտում, ու ձախողումը սկսում է շղթայական բնույթ կրել:

«Խնդիրը կարող է լինել նաև թիմի վերականգնման մեջ: Համենայնդեպս, մենք ևս մեկ անգամ հասկացանք, թե ինչ հնարավորություններ ունի մեր հավաքականը Մխիթարյանի հետ և առանց Մխիթարյանի»,- նշեց Բերեզովսկին:

Աբրահամ Խաշմանյանը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց նոյեմբերի 7-ին` Հայաստանի և Հունաստանի հավաքականների հետ ընտրական խաղից մի քանի օր առաջ: Հասկանալի է, որ արագ կերպով ուժեղացնել կամ թուլացնել հավաքականի խաղը Խաշմանյանը նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում չէր կարող:

«Ես շատ քիչ ժամանակ եմ շփվել Խաշմանյանի հետ, բայց այդ մի քանի օրվա ընթացքում համոզվեցի, որ նա իր գործին տիրապետող ու մարզումների ժամանակ սառնասիրտ մասնագետ է: Միգուցե խաղերի ժամանակ էմոցիաներն ավելի ցայտուն են երևում, բայց մարզումների ժամանակ Խաշմանյանը բարձրության վրա էր» — ասաց Բերեզովսկին:

Ինչ վերաբերում է Հայաստան-Իտալիա խաղից հետո ասուլիսում Խաշմանյանի արտահայտած «սա ազգային հավաքական չէր, այլ հավաքական» մտքին, ապա դարպասապահը նշեց, որ իր այդ արտահայտությամբ Խաշմանյանը սխալվեց։

armeniasputnik.am

 

Back to top button
Close