Նորություններ

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին

Գոհար Վարդանյանին հողին հանձնեցին Տրոեկուրովյան գերեզմանատանը, որտեղ թաղված է նաև նրա ամուսինը` Գևորգ Վարդանյանը։

Խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը կյանքից հեռացավ նոյեմբերի 25-ին: Նա 93 տարեկան էր:

Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Հայաստանում, 30-ականներին նրա ընտանիքը տեղափոխվել էր Իրան:

16 տարեկանում Գոհարը Թեհրանում միացել է իր ապագա ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբին: 1943թ-ին` Թեհրանի հայտնի կոնֆերանսի ժամանակ, Գևորգ Վարդանյանի խումբն ապահովել է անվտանգությունն ու խափանել Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հետախուզական ծառայության նախապատրաստած մահափորձը: Այս մասին պատմում է հայտնի «Թեհրան-43» գեղարվեստական ֆիլմը:

Տեսանյութը ըստ Armeniasputnik.am-ի:

Back to top button
Close