ՆորություններՔո ձայնը

«Գումարի դիմաց ծառայությունից ազատվելն ամենաանհաջող միտքն է»

Արցախի Հանրապետություն Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

«Կարող ենք խոսել բանակային ծառայության ժամկետի կրճատման մասին միայն այն դեպքում, երբ մարտական հերթապահություն իրականացնող մեր բոլոր զորամասերն ու ստորաբաժանումները համալրված լինեն միայն պայմանագրային զինծառայողներով: Պարտադիր զինվորական ծառայության կարիք մենք միշտ ունենալու ենք, քանզի ունենք ուժեղ և բազմամարդ պահեստազոր ձևավորելու խնդիր: Գումարի դիմաց ծառայությունից ազատվելն ամենաանհաջող միտքն է, որ կարելի է ունենալ զինծառայության մասին քննարկումներում: Դա ոչ միայն հակասում է սոցիալական արդարության սկզբունքներին, այլև կարող է շատ ընտանիքների հասցնել ծայրահեղ աղքատության: Պետք չէ վախենալ զինվորական ծառայությունից, բանակը պետք է դարձնենք մի կառույց, որտեղ երիտասարդը կարևոր գիտելիքներ և հմտություններ է ձեռք բերում»:

Back to top button